Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- տեղեկացրին ՔԿ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում