Ուրիխանյանը հայտարարել է նոր շարժում սկսելու և Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Ուրիխանյանը հայտարարել է նոր շարժում սկսելու և Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ հուլիսի 5-ին իր աջակիցների հետ մեկնարկելու է «Հայերն ընդդեմ Նիկոլի» շարժումը։ Նա դիմել է Սամվել և Կարեն Կարապետյաններին՝ առաջարկելով, որ մեկնարկող շարժումն աջակցի նաև Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջին:

Ուրիխանյանը տեղեկացրել է, որ շարժման աջակիցների թվում են լինելու ըստ իր ձևակերպման՝ «դրսի հայերը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում