Ավստրալիայում ծնվել են թասմանյան հրեշներ

Ավստրլիայում վերջին 3 հազար տարվա ընթացքում առաջին անգամ ծնվել են թասմանյան հրեշներ: Նրանք անհետացել էին Դինգո շների հայտնվելուց հետո, ինչպես նաև վերացել էին քաղցկեղի վարակիչ տեսակից: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ լույս աշխարհ է եկել այդ տեսակի 7 կենդանի: Հրեշները ծնվել են Բարինգտոնի արգելոցում: Այն գտնվում է Նոր Հարավային Ուելսում:
2020 թվականի աշնանը կենդանիներին վերադարձրել էին Ավստրալիայի վայրի բնություն: Հիմա նրանք բազմացել են: Հրեշների ձագուկները դեռ շատ փոքր են:
Թասմանյան հրեշները համարվում են շատ խոշոր գիշատիչներ: Այսկերպ նրանք կարող են վերհսկել մյուս գիշատիչների քանակությունը, որոնք սնվում են կենդանիների անհետացող տեսակներով:
Թասմանիայում այսօրվա դրությամբ հաշվվում է 25000 թասմանյան հրեշ:
Կարծիքներ