Bnakavayr.am հարթակը նախատեսված է Ղարաբաղից տեղահանված անձանց համար

Bnakavayr.am հարթակը նախատեսված է Ղարաբաղից տեղահանված անձանց համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից ստեղծված https://bnakavayr.am/ հարթակը նախատեսված է Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

Հարթակը միավորում է այն բոլոր բնակավայրերը, որտեղ հնարավոր է բնակարան ձեռք բերել արտոնյալ պետական աջակցությամբ։ Կայքի միջոցով շահառուները կարող են ծանոթանալ համապատասխան բնակավայրերին, ընտրության հնարավորություններին և պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանային ապահովման պայմաններին։

bnakavayr.am-ի նպատակն է գործընթացը դարձնել առավել պարզ, թափանցիկ և հասանելի՝ օգնելով տեղահանված անձանց տեղեկացված ընտրություն կատարել և օգտվել պետական աջակցության տրամադրվող հնարավորություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում