Սահմանին կրակոցները վկայում են Ադրբեջանի վախերի մասին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից

Սահմանին կրակոցները վկայում են Ադրբեջանի վախերի մասին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից

Քիչ առաջ ինչպես հայտնեց Պաշտպանության նախարարությունը՝ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը սահմանին կրակում է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Բնականաբար այս հանդիպումը միտված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, իսկ Ադրբեջանի կրակոցները վկայում են, որ դա առնվազն Ադրբեջանի սրտով չէ։

Թերևս ակնհայտ է, սահմանին ադրբեջանական կողմի կրակոցները Ադրբեջանի վախերն են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից ու մերձեցումից։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում