Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրիպի պատճառով չեղարկել է բոլոր հանդիպումները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրիպի պատճառով չեղարկել է բոլոր հանդիպումները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 25-ին չեղարկել է իր բոլոր՝ նախապես ծրագրված հանդիպումները գրիպի պատճառով:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նման հաղորդագրություն է տարածել Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

Հռոմի պապը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնյաների և այ ն բաժնի ղեկավարի հետ, որը վերահսկում է եպիսկոպոսների նշանակումը:

Նա նաև նախատեսված հանդիպում է եղել Գվինեա Բիսաուի նախագահի հետ, որը ևս չեղարկվել է:

Դեռ նոյեմբերի սկզբին Ֆրանցիսկոս պապն իր ընդունելություններից մեկի ժամանակ բողոքել էր վատ ինքնազգացողությունից: Ավելի ուշ Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հռոմի պապը թեթև մրսածություն ունի, սակայն նույն օրը նա մասնակցել էր աշխարհի տարբեր ծայրերից Վատիկան ժամանած մի քանի հազար երեխայի հետ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում