Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալվել է. Արշակ Խաչատրյանի հարցի քննության համար նոր հանձնախումբ կկազմվի

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալվել է. Արշակ Խաչատրյանի հարցի քննության համար նոր հանձնախումբ կկազմվի

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Միաժամանակ հայտարարվել է, որ Արշակ Խարատրյանի հարցի քննության համար առաջարկվել է հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում