Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Հունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։

Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում