Քոչարյանը 50 մլն դրամ է տվել Կառավարության շենքը գրոհած Էջմիածնի Սաքուլիկներին ընտրությունների համար

Քոչարյանը 50 մլն դրամ է տվել Կառավարության շենքը գրոհած Էջմիածնի Սաքուլիկներին ընտրությունների համար

Medianews-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։  Ընտրություններին թեկնածություն է դրել նաև Սևակ Խաչատրյանը՝ Տարոն Մարգարյանի հայտնի Սաքուլիկներից մեկը։

Մեր հասած տեղեկություններով հենց Սևակ Խաչատրյանի վրա է իր խաղադրույքը կատարել Ռոբերտ Քոչարյանը, ով օրեր առաջ նրան ընտրությունների համար 50մլն դրամ է տվել՝ խոստանալով, որ ընտրություններից հետո ևս 30 մլն դրամ կտա։

Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը, ով հայտնի է որպես Տարոն Մարգարյանի Սաքուլիկ,  2020 թվականի Նոյեմբերի 9-ից ՀՀ Կառավարության շենք ներխուժած ջարդարարների շարքերում էր, որին անգամ տեսախցիկներն էին ֆիկսել։

Պատահական չէ, որ Քոչարյանը ֆինանսավորում է Կառավարության շենք ներխուժած ջարդարար Սևակ Խաչատրյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում