ԱԺ նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները դադարեցվելու մասին:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նա կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ այդ պաշտոնը հիմա զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում