Մեկնարկել է Գրականության և արվեստի թանգարանի ու Ե․ Չարենցի տուն-թանգարանի հոբելյանական կրթական ծրագիրը

Մեկնարկել է Գրականության և արվեստի թանգարանի ու Ե․ Չարենցի տուն-թանգարանի հոբելյանական կրթական ծրագիրը

Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։

Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։ Այն հատկապես դպրոցականներին և ուսանողներին ավելի կմոտեցնի թանգարաններին և առհասարակ հայ գրականությանը, մշակույթին։

Ծրագիրը կազմված է էքսկուրսիոն և ինտերակտիվ հատվածներից։

Կրթական ծրագրի առաջին մասը տեղի կունենա Ե․ Չարենցի տուն-թանգարանում, ապա մասնակիցները կքայլեն դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։

Ծրագրի երկրորդ մասում Գրականության և արվեստի թանգարանում մասնակիցները ինտերակտիվ խաղերի միջոցով կամփոփեն ստացած գիտելիքները։

Բացի կրթական բաղադրիչից՝ ծրագիրն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ․ տարիներ շարունակ վերոնշյալ թանգարանների տարբերակման հետ ծագել են խնդիրներ, ուստի «Չարենց․ 2 հասցե»-ն նպատակ ունի լուծել նաև թանգարանների արդյունավետ կառավարումը խոչընդոտող վերոնշյալ հարցը։

Կրթական ծրագիրը նախատեսված է 12+ լսարանի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում