Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ԶՈՒ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը

Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ԶՈՒ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը և ինժեներական զորքերի պետ Իշխան Մաթևոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից,- նշված է զինված ուժերի ինժեներական զորքերի պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում