Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորված

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորված

Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
 

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», - ասվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում