«Եռաբլուր»-ում հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործության հետևանքով․ հաղորդում է ներկայացվել իրավապահներին․ ՀԷՑ

«Եռաբլուր»-ում հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործության հետևանքով․ հաղորդում է ներկայացվել իրավապահներին․ ՀԷՑ

ժամեր առաջ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է, այս մասին հայտարարթյամբէ հանդես եկել ՀԷՑ-ը։

«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:

Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:

Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:

Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- ասվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում