Ասում են՝ վարչապետն ասել է՝ դոմփել, կներեք, հիմա տենց ցնցվեցի՞ք այդ բառից․ Նիկոլ Փաշինյան

«Եպիսկոպոս, թե ով՝ ափռ-ցփռ դուրս տալուց առաջ պետք է իր և իր քեռու կնգա հարաբերությունները պարզի, հետո դուրս գա բոլորիս բարոյականություն քարոզի»։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր փաստերն իրենց տեղում են, կա իրավական գնահատական։ Ես այդ մոտեցումները չեմ հասկանում՝ վարչապետն ասել է՝ դոմփել, կներեք, հիմա տենց ցնցվեցի՞ք այդ բառից։ Կարող են մեր սրբություն սրբոցում տենց բաներ տեղի ունենալ, ոնց որ ոչ մեկիդ չի ցնցում։
Եթե այդ դիրքորոշումն է, եկեք ուշադիր լինենք՝ եթե նորմալ ենք համարում, որ մեր սրբություն սրբոցին կարան տիրապետեն և կառավարեն նման մարդիկ, կարող է նշանակել, որ իրենք չունեն բարոյական արժեքներ»,- ասաց նա։
Կարծիքներ