Փոփոխություններ՝ 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ։ Ըստ հիմնավորման՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կովերի վաճառքի կամ սպանդի ենթարկելու, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված չլինելու հետևանքով, սուբսիդավորման ենթակա կովերի իրատեսական թիվը կարող է նվազել 10-11 տոկոսով կամ գրեթե 10 հազար գլխով։
Որոշման համաձայն՝ հանրապետության մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն առավելագույնը 18 կովի փոխարեն կստանան 20 գլխի համար սահմանված ֆինանսական աջակցություն։ Միաժամանակ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը սկսելու հանգամանքը, նախատեսվում է երկարաձգել շահառուների կողմից դիմումների ներկայացման վերջնաժամկետը։


Կարծիքներ