Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ. ֆոտո

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ. ֆոտո

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 3-ին ժամը 13։13-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան-Կիրանց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ (թարմացված)

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա. Զ., ծնված 1960 թ.), «Kia Sorento» (վարորդ՝ Ի. Զ., ծնված 1988 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1969 թ.)։

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ի. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Զ.-ինը՝ ծայրահեղ ծանր։

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ (թարմացված)

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում