Ես շարունակում եմ ատելության խոսքին հակադարձել գործով.Ռոմանոս Պետրոսյան

Ես շարունակում եմ ատելության խոսքին հակադարձել գործով.Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը գրել է.

Ես շարունակում եմ ատելության խոսքին հակադարձել ԳՈՐԾՈՎ.

Իմ հանրային-քաղաքական գործունեության առանցքը մեր երկրում պետական ինստիտուտների կայացումն է, իրավունքի եւ օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավար եւ իրավական Պետության կերտումը։

Գործունեությանս թիրախը եղել եւ մնում է հանրային կյանքում անպատժելիության, ինքնակոչ արտոնյալների զոռբայության ու հոռի բարքերին եւ արատավոր ենթամշակույթներին հարիր երեւույթները. ահա դրա կրողներն ու ջատագովներն են հանդիսանում այդ պիտակավորումների հեղինակներն ու դրանց պատվիրատուները։

Դուք շանս չունե՛ք ճիշտ այնպես, ինչպես ձեր քաղաքական հայրերն ու ձեզ գնած՝ նրանց ապօրինի զավակները. ի հեճուկս ձեր ճղճիմ փորձերի ու անհույս ջղաձգումների, ՄԵՆՔ կերտելու ենք հիրավի իրավահավասարության, իրավունքի եւ օրենքի գերակայության, ժողովրդավար ու առաջադեմ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. իրական ՀԱՅԱՍՏԱՆ…

Հետևեք մեզ նաև Տելեգրամում