Պակիստանի հարավում պայթյունից մեկ մարդ է զոհվել

Պակիստանի հարավում պայթյունից մեկ մարդ է զոհվել

Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ինը վիրավոր է։ Այս մասին ուրբաթ հայտնել է Dawn թերթը՝ հղում անելով Սինդ նահանգի ղեկավարությանը և ոստիկանությանը ։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան քաղաքի կենտրոնական հատվածում։ Անհայտ անձը գործի է դրել մոտոցիկլետին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը. Երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում