Պանամայի խորհրդարանը հաստատել է երկրում կրիպտո ակտիվների օգտագործումը կարգավորող օրենքը

Պանամայի խորհրդարանը հաստատել է երկրում կրիպտո ակտիվների օգտագործումը կարգավորող օրենքը

Պանամայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) հինգշաբթի հավանություն է տվել Կենտրոնական Ամերիկայի երկրում կրիպտո ակտիվների օգտագործումը և առևտրայնացմանը կարգավորող օրինագծին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Նշվում է, որ ընդունված նորմերը բացում են կրիպտոարժույթներով հարկեր վճարելու հնարավորություններ, ինչպես նաև կարգավորում են կրիպտո ակտիվների առևտուրն ու օգտագործումը, թվային արժեթղթերի թողարկումը և վճարային նոր համակարգերի գործարկումը։ «Մենք տեսնում ենք բազմաթիվ տարբեր տեսակի կրիպտո ակտիվների ի հայտ գալը, որոնք, օրինակ, ներառում են արվեստի գործեր։ Հետևաբար, մենք չէինք ցանկանում սահմանափակվել միայն կրիպտոարժույթներով», - մեջբերում է գործակալությունը օրինագծի հեղինակ Գաբրիել Սիլվային։ ինչպես ասում է.

Օրինագծին կողմ է քվեարկել 38 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել, պատգամավորներից ոչ մեկը դեմ չի քվեարկել։ Փաստաթուղթը ստորագրության համար հանձնվել է Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիզոյին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում