Նախաձեռնում ենք խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու իր առաջարկին:
«Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն՝ նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ: Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել .սիրով ընդունում եմ առաջարկը: Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է: Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի: Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա:
Կարծիքներ