ԼՏՊ-ն արդեն իսկ ապահովել է իր քաղաքական կարիերայի անփառունակ վախճանը. Չախոյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, ըստ որի, ճիշտ կլինի Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և Գալստանյանի, Աջապահյանի, Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։
«Սրբապիղծ հոգևորականների, իշխանազավթ գործակալների ու ահաբեկիչների պաշտպանությունը ստանձնած ԼՏՊ-ն արդեն իսկ ապահովել է իր քաղաքական կարիերայի անփառունակ վախճանը:
Ի գիտություն ԼՏՊ-ի`Հայաստանում ցավոք չկա ներքաղաքական լարվածություն:
Կան վեղարի տակ թաքնված սրբապիղծներ ու ահաբեկիչներ:
Կան օտարերկրյա անձնագրերով գործակալներ ու իշխանազավթներ:
Կան մարտական նռնակով դաշնակներ ու պատերի տակ գյուլլողներ:
Բայց ցավոք ներքաղաքական լարվածություն չկա»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ