Բելառուսի ԱԳՆ-ն. ՌԴ- հետ դաշինքը չի սպառնում հանրապետության ինքնիշխանությանը

Բելառուսը ռազմավարական ընտրություն է կատարել՝ հօգուտ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների և միևնույն ժամանակ չի վախենում իր ինքնիշխանության համար։ Այդ մասին կիրակի օրը ONT հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ամբրազեւիչը :
Նրա խոսքով, պետք չէ վախենալ Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ինտեգրումից։ «Իրականում, երբ ասում են, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը Բելառուսի ինքնիշխանության կորստի ուղիղ ճանապարհ է, ոչ մի նման բան, Բելառուսը ոչ պակաս ինքնիշխանություն ունի, քան Բելգիան, Չեխիան կամ որևէ այլ մեկը»,- ընդգծել է փոխնախարարը։
Կարծիքներ