ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բանակցում են Թայվանի սպառնալիքը նվազեցնելու ծրագրերի շուրջ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բանակցում են Թայվանի սպառնալիքը նվազեցնելու ծրագրերի շուրջ

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մարտի սկզբին դռնփակ բանակցություններ են վարել համագործակցության վերաբերյալ՝ նվազեցնելու Թայվանի պատճառով Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը և կոնֆլիկտի դեպքում արտակարգ իրավիճակների պլանը ուսումնասիրելու համար: ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել համագործակցությունը եվրոպացի դաշնակիցների հետ՝ բարձրացնելու նրանց իրազեկություն: Վաշինգտոնը երկխոսության մեջ է մտել Մեծ Բրիտանիայի հետ՝ Ճապոնիայի և Ավստրալիայի մասնակցությամբ հարցի խորը քննարկման շրջանակներում։

Թայվանի բանակցությունները վերաբերում էին Թայբեյի հետ դիվանագիտական ​​համագործակցության և Ասիայում Չինաստանի զսպման հնարավորություններին, թերթին հայտնել է աղբյուրը։ Բացի այդ, քննարկվել է Մեծ Բրիտանիայի դերն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը Չինաստանի հետ պատերազմի մեջ հայտնվի Թայվանի պատճառով։ Աղբյուրը նաև հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը Թայվանի մասին որոշ հետախուզական տեղեկատվություն է տրամադրում իր մի շարք դաշնակիցների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում