Պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել: Դրանց թվում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց ատելության խոսքին վերաբերող հատվածը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրական դատարանի՝  ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:

«Ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», -  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում:

«Մենք պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը ինստիտուցիոնալացվում է, իսկ խորհրդարանական ուժերի հետ գործակցությունը ինստիտուցիոնալ է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում