Ռուսական ուժերի կողմից մեր քաղաքացիական ինքնաթիռի խոցումը հիասթափեցնող և դժգոհեցնող է. Ալիևը գանգատվել է

Al Arabiya-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը հիասթափեցնող և դժգոհեցնող է:
«Նախ, սա չպետք է տեղի ունենար, քանի որ ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում նրանք հայտարարում են հատուկ ռեժիմ: Ռուսերենում այս ռեժիմը կոչվում է «Գորգ», և եթե այն հայտարարվում է, բոլոր ինքնաթիռները ստանում են անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ազդանշան և շրջվում: Վթարից երկու շաբաթ առաջ նույնը պատահեց մեր ինքնաթիռի հետ, որը թռչում էր նույն ռուսական քաղաք: Օդաչուները ազդանշան ստացան և հետ շրջվեցին: Այս անգամ նրանք նման ազդանշան չտվեցին: Նրանք ազդանշան տվեցին ինքնաթիռի խոցումից հետո: Այսպիսով, նրանք դա արեցին պարզապես հետաքննություն անցկացնողներին մոլորեցնելու համար: Նրանք երկու անգամ հարվածեցին ինքնաթիռին»,- գանգատվել է Ալիևը:
Նրա խոսքով՝ միայն օդաչուների պրոֆեսիոնալիզմն ու քաջությունն է թույլ տվել ինքնաթիռին վայրէջք կատարել և, բարեբախտաբար, վայրէջք կատարել Ղազախստանում, այլ ոչ թե Ռուսաստանում. «Այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այնտեղ վթար տեղի ունեցավ: Ոմանք ողջ մնացին, և կան նրանց վկայությունները: Ինքնաթիռում գտնվող երկու մարդ վիրավորվել է բեկորներից, որոնք թափանցել են ֆյուզելաժ: Կան ինքնաթիռի կտորներ: Ես անմիջապես խումբ ուղարկեցի այնտեղ: Ամբողջ ֆյուզելաժը պատված էր բեկորներով։ Այն վնասել էր ռուսական ՀՕՊ համակարգը։ Ինքնաթիռն ի սկզբանե չպետք է խփվեր, բայց դա ողբերգական սխալ էր»:
Կարծիքներ