Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է

Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է

Այսօր հունվարի 28-ն է՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը: Մեր պետության կանոնավոր բանակն արդեն 34 տարեկան է:

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։

2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում