Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը բռնկվել էր խոտածածկ տարածքում:
Կարծիքներ