Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեսթեր)՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումար նիստին՝ IPBES 12-ին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղելացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

IPBES 12-ը հարթակ է, որտեղ պետությունները, գիտնականները և քաղաքական որոշում կայացնողները քննարկում են կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունները, մարտահրավերները և լուծումները, ինչպես նաև հնարավորություն է տալիս պետություններին ստանալ գիտականորեն հիմնավորված առաջարկություններ և դրանք վերածել քաղաքական որոշումների։

COP17-ի հյուրընկալման համատեքստում IPBES 12-ը Հայաստանին կընձեռի գիտական գիտելիք, քաղաքական ուղղորդում, միջազգային համագործակցության հնարավորություններ և ֆինանսական աջակցություն, որոնք կարող են նպաստել երկրի կենսաբազմազանության պահպանմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում