ԱՄՆ-ի բաժնեմասը օգուտ կբերի իրենց, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելով, ՀՀ-ն կկապվի ՌԴ-ին երկաթուղով. Կոստանյան

Մեր ընդհանուր դիրքորոշումը Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման հարցում շարադրված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։
Այս մասին Իրան կատարած այցի շրջանակում իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները չեն կարծում, թե ամերիկյան ընկերության ներկայությունը տարածաշրջանում հանգեցնելու է աշխարհաքաղաքական սահմանափակումների:
«Ընդհակառակը՝ դա պետք է դառնա աշխարհաքաղաքական տերությունների միջև վստահության ամրապնդման միջոց։ Գործնականում ԱՄՆ-ի բաժնեմասը Հայաստանում գրանցված ընկերությունում օգուտ կբերի ԱՄՆ-ին, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելուց, և մենք կկարողանանք կապվել Ռուսաստանի հետ ադրբեջանական երկաթուղու միջոցով։ Մենք հույս ունենք, որ այս տնտեսական փոխկախվածությունն ու փոխկապակցվածությունը կդառնան համագործակցության կամուրջ, այլ ոչ թե խոչընդոտ»,- նշել է Կոստանյանը:
Կարծիքներ