Լիբիայում բախումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբիայում բախումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է  France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Նրա խոսքով՝ եւս 87 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ շտապօգնության մեքենաները չեն կարողացել մտնել բախումների մեջ, վնասվել է վեց հիվանդանոց։

Ըստ AFP-ի՝ Տրիպոլիում բախումները սկսվել են շաբաթ գիշերը։ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Տրիպոլիի կառավարությունը մրցակից վարչապետ Ֆաթհի Բաշագային մեղադրել է մայրաքաղաքը գրավելու սպառնալիքներն իրականացնելու մեջ։ Բաշագիի կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ Դբեյբայի կառավարությունը «կառչում է իշխանությունից» և ոչ լեգիտիմ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում