Տաշիր Սամոյի համար Հայաստան ժամանած փաստաբան Ամստերդամը 2016-ից ամսական 50,000 դոլարի համար ծառայություններ է մատուցում Թուրքիային

Տաշիր Սամոյի համար Հայաստան ժամանած փաստաբան Ամստերդամը 2016-ից ամսական 50,000 դոլարի համար ծառայություններ է մատուցում Թուրքիային

Medianews-ը գրում է.

Սոցիալական ցանցերում հայտնվել են բավականին հետաքրքիր տեղեկություններ փաստաբան Ռոբերտ Ամստերդամի վերաբերյալ, որը վերջերս ժամանել է Հայաստան՝ պաշտպանելու իշխանության զավթման կոչերի համար ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանին։

Պարզվել է, որ Ամստերդամը և նրա «Amsterdam and Partners LLP» իրավաբանական ընկերությունը 2016 թվականից ի վեր ներկայացնում են թուրքական կառավարության շահերը Միացյալ Նահանգներում։ Նա իր լոբբիստական ծառայությունների համար ամսական 50,000 դոլար է ստացել թուրքական կառավարությունից (մոտ 1.8 միլիոն դոլար)։

Ամստերդամը նաև պայմանագիր է կնքել թուրքական կառավարության անունից «Mercury Public Affairs»-ի հետ՝ Միացյալ Նահանգներում թուրքական կառավարության շահերը առաջ մղելու համար։

Հետաքրքիր փաստաբանի ընտրություն է այն մարդու համար, ով իրեն ներկայացնում է որպես Հայաստանի մեծ հայրենասեր՝ մեղադրելով Հայաստանի իշխանություններին թուրքամետ լինելու մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում