Թեհրանը նորագույն հրթիռ է կիրառել Իսրայելին հարված հասցնելիս. Իրանի ՊՆ

Թեհրանը նորագույն հրթիռ է կիրառել Իսրայելին հարված հասցնելիս. Իրանի ՊՆ

Իրանը հունիսի 17-ին Իսրայելին հարվածելիս նորագույն հրթիռ է կիրառել, որին իսրայելցի զինվորականները չեն կարողացել հետևել մինչև թիրախին հարվածելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի վրա զինված ուժերի այսօրվա գրոհի ընթացքում օգտագործվել է նոր հրթիռ, որը, ինչպես հայտարարել են սիոնիստները, իրենք ընդհանրապես չեն նկատել մինչև դրա ընկնելը», - հայտնել է Իրանի պաշտպանական գերատեսչությունը։

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանն «առաջադեմ զենքով» և հարյուրավոր հարձակողական անօդաչուների օգտագործմամբ հարձակվել է Թել Ավիվում, Հայֆայում և Իսրայելի այլ շրջաններում գտնվող ռազմական օբյեկտների վրա և պլանավորում է առաջիկա ժամերին ուժեղացնել գրոհները։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում