Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան

Հայաստանի և Իրանի միջև բարձրաստիճան փոխայցելություններն անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ:
Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին:
Միրզոյանը հիշեցրել է, որ մարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր այցելել Հայաստան, ապա տեղեկացրել, որ առաջիկայում այլ այցելություն էլ է սպասվում:
«Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում»,- նշել է Միրզոյանը:
Կարծիքներ