Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտին» հողամասի վարձակալության իրավունքի գրանցման գործընթացում

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտին» հողամասի վարձակալության իրավունքի գրանցման գործընթացում

Դատախազությունը, 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ 457,79 հա հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում