Վիճաբանություն բնակիչների հետ․ Տաշիր Սամոյի ձևիստներին թույլ չեն տվել քարոզչություն անել գյուղում
Medianews-ը գրում է.
Այն, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի մոտ ամեն բան արհեստական ու ձևական է, այլևս փաստ է բոլորի համար։ Արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերով փորձում են հրամցնել, թե աջակցություն ունեն հանրության կողմից, սակայն գետնի վրա պատկերն այլ է։
Երեկ Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձել են քարոզչություն անել, բուկլետներ բաժանել Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում։
Սակայն հանդիպել են բնակիչների կոշտ արձագանքին, վերջիններս վիճաբանել են օլիգարխի ձևիստների հետ ու արգելել են քարոզչություն անել իրենց բնակավայրում։ Ինչի արդյունքում օլիգարխի ձևիստները ստիպված դադարեցրել են նախատեսված քարոզչական ակցիան ու ստիպված են եղել հետ վերադառնալ։


Կարծիքներ