Ավստրալիան Անսար Ալլահին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Ավստրալիան Անսար Ալլահին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Ավստրալիայի կառավարությունը Եմենի Անսար Ալլահ շարժումը (հութիներ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Այս հաղորդագրությունը տարածել է Ավստրալիայի ազգային անվտանգության գործակալությունը։

«Անսար Ալլահ շարժումն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և 2024 թվականի մայիսի 24-ից նրա նկատմամբ ուժի մեջ են մտնում պատժամիջոցները, որոնք նախատեսում են կազմակերպությանն ու նրա առաջնորդներին պատկանող ակտիվների սառեցում, ինչպես նաև մուտքի արգելք։ Ավստրալիա»,- նշում է գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում