Պակիստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում ուրբաթ օրը 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Դալբանդին քաղաքից 25 կմ հարավ-արևելք (բնակչությունը՝ մոտ 14,6 հազար մարդ)։ Օջախը գտնվում էր 113 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում