Թուրքիայում այսօր բարձրացվել էր ՀՀ դրոշը, բայց ոչ ոք չէր աղաղակում, թե իշխանությունները հայահպատակ են․ Տարոն Չախոյան

Թուրքիայում այսօր բարձրացվել էր ՀՀ դրոշը, բայց ոչ ոք չէր աղաղակում, թե իշխանությունները հայահպատակ են․ Տարոն Չախոյան

Թուրքիայում այսօր բարձրացրել էին ՀՀ դրոշը, բայց ոչ ոք չէր աղաղակում, թե իշխանությունները հայահպատակ են կամ պատրաստվում են հող տալ։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Ունիկալ ենք ամեն ինչով, անգամ ընդդիմությունով, որի ոչ թուրքական, ոչ էլ չինական տարբերակը աշխարհում չկա։

Ինչ խոսք, դրոշ վառող մեր «փրկիչներն» անկրկնելի են»։

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Թուրքիայում հանդիպում էր ունեցել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Թուրքիայի ԱԳՆ շենքի մուտքի մոտ թուրքական դրոշի կողքին բարձրացվել էին նաև ՀՀ դրոշները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում