Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին

Ուկրաինայում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ է նկատվում, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն։

«2023 թվականին Ուկրաինայի ազգային ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության 20%-ով ավելի շատ դեպքեր, քան 2022 թվականին»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի ընդամենը երկու ամսում Ուկրաինայում ընտանեկան բռնության հետ կապված 56%-ով ավելի շատ քրեական հանցագործություն է գրանցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Զեկույցում ասվում է, որ նաև վարչական իրավախախտումների թվի աճ է նկատվում. տարեսկզբին դրանք 21%-ով ավելի են գրանցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ուկրաինայի ՆԳՆ-ն վստահեցնում է, որ Գերագույն Ռադայի հետ համատեղ աշխատում է ընտանեկան բռնություն կամ գենդերային հիմքով բռնություն գործադրելու պատասխանատվությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Ուկրաինայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ նման ակտերի համար պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում