Պեսկովը հաստատել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամը

Պեսկովը հաստատել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա Մոսկվայի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ժամը հինգին կկայանա Թրամփի հետ հեռախոսազրույցը», - նա ասել է լրագրողներին։

«Խոսակցությունը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահն այնուհետև առանձին հեռախոսազրույց կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում