Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:  Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում