ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքների նկատմամբ. վարչապետ
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքների նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կարծիքներ