Քոչարյանի գրասենյակի ղեկավարը փաստացի չհերքեց Ռոբերտ Քոչարյանի` ռուսական շպիոնի կարգավիճակ ունենալու փաստը․ ԱԺ նախագահի խոսնակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամլո խոսնակ Մովսես Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հայտարարությունները նշեց․«Ուշագրավ է, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքում Ռոբերտ Քոչարյանի` ռուսական շպիոնի կարգավիճակ ունենալու փաստը։ Իհարկե ՀՀ ԱԺ նախագահի հասցեին Ձեր կողմից վկայակոչված անձի կողմից արված խոսքերն իրականության հետ որևէ աղերս չունի։ Բայց ուշագրավ է այն, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այդպես էլ չհերքեցին Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ունի ռուսական շպիոնի կարգավիճակ»։
Հարությունյանի խոսքերով՝ հանրությունն այս հանգամանքի շուրջ մտածելու ու լուրջ հետևություններ անելու կարիք ունի՝ առ այն, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այդպես էլ չհերքեցին վերջինիս՝ «ռուսական շպիոնի» կարգավիճակ ունենալու հանգամանքը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սմոնյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանն ու խնդրահարույց հայտարարություններին՝ նշել էր, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է։
Կարծիքներ