Երկարացվել է համար 2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը

Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից:
Կարծիքներ