ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ. Պետդեպ
 
            ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

 
«Ես որևէ նորություն չունեմ [Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին], բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այդ մասին ավելի մանրամասն կխոսենք։ 
Սա մի հարց է, որում շահագրգռված են Միացյալ Նահանգները և պետքարտուղարը։ Մենք ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ սերտ համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և այլոց հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ»,- հայտարարել է նա։ 


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ