Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրենսդրական փոփոխություն

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրենսդրական փոփոխություն

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմքում նաև  քաղաքացիների առաջարկություններն են։

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով. նախկին կարգավորմամբ սահմանված 25․000 ՀՀ դրամը դարձել է 50․000 ՀՀ դրամ։

Ավելին՝ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում