Ամերիկացի գեներալ Կավոլին կդառնա Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նոր հրամանատար

Ամերիկացի գեներալ Կավոլին կդառնա Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նոր հրամանատար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի հավանությամբ գեներալ Քրիստոֆեր Կավոլիին նշանակել է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակից ուժերի հրամանատարի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությանը։

Կավոլին, ով փոխարինում է երեք տարի նույն պաշտոնը ստանձնած Թոդ Ուոլթերսին, եղել է նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարի պաշտոնում:

Կավոլին այժմ ղեկավարում է ԱՄՆ-ի ցամաքային զորքերը Եվրոպայում և Աֆրիկայում:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ նա տիրապետում է ռուսերենի, իտալերենի և ֆրանսերենի, ռուսերենի և արևելաեվրոպական ուսումնասիրությունների գծով  Յեյլի համալսարանում ունի մագիստրոսի կոչում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում