Կամչատկայում Կարիմսկի հրաբուխը մոխիր է նետել մինչև 3,2 կմ բարձրության վրա

Կամչատկայի երկրամասի արևելքում գտնվող Կարիմսկի հրաբուխը մինչև 3,2 կմ բարձրության վրա մոխրի սյուն է նետել, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ հայտնում է Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի մայիսի 5-ի առավոտյան Կարիմսկի հրաբխից մինչև 3200 մետր բարձրության վրա մոխրի արտանետում է գրանցվել: Ինքնին հսկայի բարձրությունը 1469 մետր է: Մոխրի սյունը տարածվել է հարավ-արևմտյան ուղղությամբ՝ հրաբխից 24 կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում։
Կարծիքներ