Իրանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիպրոսը պատրաստվում է ստանձնել Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։


Կարծիքներ